ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Երեկ մարդու իրավունքների պաշտպանությունն էին կարևորում, այսօր մարդկանց արգելում են պայքարել սեփական իրավունքների համար

Երեկ մարդու իրավունքների պաշտպանությունն էին կարևորում, այսօր մարդկանց արգելում են պայքարել սեփական իրավունքների համար
01.07.2014 | 14:07

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում այսօր քննարկվում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը, իսկ դրսում սակագնի բարձրացման դեմ բողոքի ցույց է ընթանում: Մինչ ներսում քննարկվում է էլեկտրաէներգիայի ցերեկային սպառման սակագինը` 41,85, իսկ գիշերայինը` 31,85 դրամ դարձնելու հարցը, ցուցարարները դրսում վանկարկում էին. «Ամոթ, ամոթ»: Նրանք նստել էին գետնին` փակելով Սարյան փողոցը, ուր գտնվում է հանձնաժողովը: Սա ընդամենը երկու դրվագ մի հարցի շուրջ ընթացող իրադարձություններից: Հարցի, որը կենսական նշանակություն ունի երկրի հասարակության գերակշիռ մասի համար` հանած մի քանի տոկոս կազմող օլիգարխներին ու սեփական բիզնեսը շահագործողներին:
Դեռ երեկ Հայաստանում սկսվել էր Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության գործողությունների ծրագրի մեկնարկը և երկրի վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասել էր, թե ծրագիրը համարում է «մարդու իրավունքների երաշխիքների ամրագրման առանցքային փուլ», այն ունի «խորհրդանշական կարևորություն», և միջոցառումն «ընդգծում է այն լիարժեք իրականացնելու մեր քաղաքական կամքը և ազդարարում` միասնական փաստաթղթի շրջանակում մարդու իրավունքներին առնչվող միջոցառումների համագործակցված իրականացման պատրաստակամությունը»: Թե ինչով է պայմանավորված իշխանությունների` երկրում մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցառումները կարևորելը, անհայտ է, բայց ակնհայտ է, որ այսօր սեփական իրավունքների համար պայքարող ՀՀ քաղաքացիներին Սարյան փողոցում բռնի ուժով տեղահանող կարմիր բերետավորների գործողությունները ամենևին էլ մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում չեն տեղավորվում: Ստացվում է, որ Հովիկ Աբրահամյանի նշած`«մարդու իրավունքներին առնչվող միջոցառումների համագործակցված իրականացման պատրաստակամությունը» վերաբերում է հենց միջոցառումների անցկացմանը` քննարկումների տեսքով միայն, կամ էլ իշխանությունները «մարդու իրավունքների պաշտպանություն» ասվածը հասկանում են յուրովի` դրան նայելով միայն սեփական «պատուհանից»:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1979

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ